Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու առաջարկություն էր ներկայացրել ՀՀ նախագահին: Նախագահի հրամանագրով Միքայել Համբարձումյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]