1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եգիպտոսում պայթել է դեպի Իսրայել գազ մատակարարող գազատարը

Եգիպտոսում պայթել է դեպի Իսրայել գազ մատակարարող գազատարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Հյուսիսային Սինայ նահանգի հիմնական գազատարի վրա, որի միջոցով «կապույտ վառելիքը» տեղափոխվում է Իսրայել և Հորդանան, նոյեմբերի 19-ին պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով ականատեսների և տեղական իշխանությունների խոսքերը: 

Ալ-Արիշ քաղաքում և դրա հարակից տարածքներում գտնվող ականատեսները պատմել են, որ բոցեր ու ծխի հաստ կտորներ են բարձրացել խողովակաշարից: Պայթյունի ողջ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, հայտարարություն տարածելով  իր Telegram ալիքում ՝ առանց ապացույցներ տրամադրելու: Հյուսիսային Սինայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհը մարվել է, և դա չի ազդել գազի մատակարարման վրա: Վնասի մասշտաբները դեռևս ճշտվում են։ Նմանատիպ պայթյուն այս գազատարի վրա   տեղի էր ունեցել նաև փետրվարին և կրկին հարձակման պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ 

Սեդրակ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]