Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արաբական 6 երկրներ Լիբիայի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում

Արաբական 6 երկրներ Լիբիայի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են 
անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը  նոյեմբերի 22-ին Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում սկսել են «Արաբական թուր» անունը ստացած  զորավարժությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  Gazeteduvar լրատվական կայքը, համատեղ զորավարժությունները տեղի են ունենալու Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մուհամմեդ Նեջիբ ռազմաբազայում։

Եգիպտոսի բանակի պաշտոնական խոսնակ գնդապետ Թամիր էր-Ռիֆայի Facebook- ի պաշտոնական էջում արված հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը մասնակցում են «Արաբական թուր» զորավարժություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում գործողությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ը։ «Մեկ նպատակ Ումմայի համար» կարգախոսը կրող զորավարժություններին մասնակցելու համար մասնակից երկրների զինվորներն ու ռազմական տեխնիկան օդային և ծովային ճանապարհով տեղափոխվել են Եգիպտոս։ Զորավարժություններին ամբողջությամբ իրենց մասնակցությունը կունենան 6 երկրների օդային, ցամաքային և ռազմածովային ուժերը։ Տարածված հայտարարության մեջ նշվում  է․ «Զորավարժությունների շրջանակներում, որի նպատակն է ամրապնդել ռազմական համագործակցությունը արաբական երկրների միջև, կիրառվել են ինդոկտրինացիայի հասկացությունները հստակեցնելու, առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, ինչպես նաև ընդհանուր համագործակցության կազմակերպման մեթոդներ, տեխնիկա և հմտություններ»։

Արաբական 6 երկրների մասնակցությամբ զորավարժություններ անցկացվել են նաև 2018 թվականի նոյեմբերին՝ Եգիպտոսում։ Այս  զորավարժություններին չի մասնակցել Սուդանը, սակայն մասնակցել է Քուվեյթը: Հատկանշական է, որ Քուվեյթը չի մասնակցել այս տարվա զորավարժություններին:

Սեդրակ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]