Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ ժողովուրդ. դիմադրություն՝ արդարությունից այն կողմ

Հայ ժողովուրդ. դիմադրություն՝ արդարությունից այն կողմ

ՀՌՈՄ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախահայությունն ու համայն աշխարհի հայերը դարձան ահռելի անարդարության զոհը, երբ աշխարհը լռեց ու աչք փակեց Արցախում տեղի ունեցող պատերազմի առջեւ:

Հայերն այն մարդիկ են, որոնք իրենց ամբողջ պատմության ընթացքում շատ անարդարություններ են տեսել, վերապրել, որոնցից, սակայն, նրանք մշտապես կարողացել են դուրս գալ ուղղված մեջքով եւ բարձր պահած գլխով: Հիմա կրկին նրանց կոչ են անում փորձել ուժ, ինքնասիրություն ու հպարտություն գտնել, եւ ես համոզված եմ, որ նրանք այս անգամ եւս կհաջողեն: Առաջնային շոկի հաղթահարումից հետո այլեւս պետք չէ լացել եւ տնքալ: Թշնամին, ինչպես միշտ, տոնում է իր հաղթանակը՝ վստահ լինելով, որ իրեն սատարում են արդարության գաղափարակիցները եւ որ ինքը կարող է ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալ, բայց դե դա այդպես չէ: Անհրաժեշտ է, որ աշխարհի ազատատենչ ժողովուրդները համախմբվեն ու միասնաբար դիմագրավեին նման իրավիճակներին:

Ինչ վերաբերում է Արցախի՝ ադրբեջանական եւ թուրքական ուժերի կողմից բռնազավթմանը, իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ ագրեսորը ներխուժում է խաղաղ երկիր: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ հենց այսպիսի ավարտ պետք է ունենա:

Հիմա մեզ պետք է մտածել այն մասին, թե ինչպես հասնել արդարության, իհարկե, բոլոր տեսանկյուններից՝ բարոյականից սկսած մինչեւ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ միջազգային, թե ինչպես բոլոր ուժերով աջակցել Արցախի ժողովրդին: Նախեւառաջ մենք պետք է պայքարենք երեսպաշտության եւ դրա հազարավոր երեսների դեմ: Իտալիայի հայ համայնքի խորհուրդը դատապարտեց իտալական քաղաքական պատվիրակության այցը Ադրբեջան: Իտալիան հրապարակավ հայտարարություններով աջակցեց Ալիեւի ռեժիմի մասին ադրբեջանական քաղաքական եւ պատմական պատմությունները եւ, առանց երկմտելու, նկարվեց բռնապետի հետ՝ հիշատակի համար:  

Իտալացի խորհրդարանականները լռեցին Ադրբեջանի՝ Արցախում սանձազերծած ռազմական ագրեսայի պատասխանատվության հարցում, Ադրբեջանի, որն Արցախ էր ներխուժել թուրքական զինուժի եւ հազարավոր սիրիացի ահաբեկիչների մասնակցությամբ: Նրանք լռեցին այն ժամանակ, երբ Ադրբեջանը քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառեց կասետային ռումբեր եւ սպիտակ ֆոսֆոր: Նրանք չհարցրեցին ադրբեջանցի բռնապետին հարյուրավոր ռազմագերիների եւ  պատանդառված քաղաքացիական անձանց մասին, որոնք ենթարկվում են անմարդկային կտտանքների եւ որոնց փոխանակումը արդեն մեկ ամսից ավելի է ձգձգում է ադրբեջանական կողմը: Նրանք պարզաբանում չպահանջեցին ադրբեջանցիների կողմից հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների գլխատման առնչությամբ: Ապացույցները նկարահանված եւ հրապարակված են:

Մենք պետք է դուրս գանք այս շրջանակներից՝ հաղթահարելով տիպիկ իտալական գավառական քաղաքականությունը, որը ցույց է տալիս, որ դժվար է այս երկրի վրա հույս դնել նման իրավիճակների պարագայում:

Լինելով ծագումով լիբանանցի՝ ինձ փաստորեն որդեգրել են ինչպես Իտալիան, այնպես էլ Հայաստանը, որտեղ ես անցկացրել եմ շատ ժամանակ, ճանաչել մշակույթը, պատմությունը, առօրյան, ծագումը, որը կորած է ժամանակի անսահմանության մեջ:

Ուստի ես դիմում եմ աշխարհի հայերին, հատկապես՝ Իտալիայի, կոչ անելով կազմակերպել անհրաժեշտ դիմակայություն՝ տարածքները վերադարձնելու համար, քանի որ աշխարհում կան շատ օրինակներ, քանզի եթե կա բռնազավթում, կլինի դիմակայություն: Ժողովուրդը, որը համախմբվում է դիմակայության շուրջ, անհաղթելի է, քանի որ զավթիչը չի կարող դիմակայել այն հողի վրա, որն իրենը չէ, առավելապես այնտեղ, որտեղ նա մեղավոր է սպանդի համար:

Թալալ Խրայիս


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]