1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բանակից ՏՏ ոլորտ.պատերազմին մասնակցած երտասարդները հմտություններ ձեռք կբերեն տեխնոլոգիական ոլորտում

Բանակից ՏՏ ոլորտ.պատերազմին մասնակցած երտասարդները հմտություններ ձեռք 
կբերեն տեխնոլոգիական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն կստանան զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության  կողմից  իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Ասյա Սեփխանյանը նշեց, որ արդեն գրանցման փուլը մեկնարկել է: 

«Նախատեսվում է մինչև հունվար 100 գրանցում ունենալ, այնուհետև խմբավորել: Շահառուներին տարբերակելու ենք ըստ գիտելիքների, ունակությունների, անցկացվելու է մաթեմատիկայի բազային թեստ: Մենք ընդառաջ ենք գնում սովորել ցանկացողներին՝ փորձելով նպաստել մեր շահառուների զբաղվածության հարցի կարգավորմանը: Դասերը հեռավար են անցկացվելու»,- ասաց Ասյա Սեփխանյանը:

Շահառուները կարող են հմտություններ ձեռք բերել եռաչափ մոդելավորում, եռաչափ տպագրություն, վեբ տեխնոլոգիաներ, ծրագրավորման հիմունքներ, կիբերանվտանգություն ՏՏ ծրագրերի կառավարում, սոցիալական մեդիա մարքետինգ և այլ ուղղություններով: 

Ծրագիրը իրականացվել է դեռ 2016 թվականից՝ ապրիլյան պատերազմից հետո: Շահառուներն ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներն էին: Ասյա Սեփխանյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ էին: 2016 թվականին, ընդհանուր առմամբ, 168 հոգի վերապատրաստվել է: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պրակտիկա են անցել, ապա աշխատել Optym, Instigate Mobile, AugmentAr,  SoftConstruct, Synergy International Systems, Arloopa ընկերություններում, նրանց մի մասն էլ ներկայում աշխատում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում՝ որպես խմբավար: Ծրագրի արդյունքում խմբի անդամների ներգրավվածությումբ ստեղծվել է InnoPark հավելվածով InnoSoft սթարթ ափը: 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք սերտորեն համագործակցում են ԱՏՁՄ-ի հետ, և «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի հետ կապված քննարկումներից հետո որոշում կայացվեց այն միացնել գերատեսչության առկա կրթական ծրագրին: 

««Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը քննարկելու ժամանակ նշվեց, որ այն կարող է ավելի մասշտաբային լինել: Մեծ մասը ֆինանսավորման անում է պետությունը, մյուս մասն անում է ԱՏՁՄ-ն իր ընկերությունների շնորհիվ: Այդպես մենք գտանք հնարավորություն շատ մադկանց տալ հնարավորություն կրթվելու, հմտությունները զարգացնելու: Ասեմ, որ միջինում 3-6 ամսվա կուրսեր են, ինչը հնարավորություն է տալիս մարդուն տվյալ ուղղությանն ամբողջությամբ տիրապետել»,-նշեց նախարարի տեղակալը: 

 Նախարարությունը հանդես է գալիս տարբեր կրթական ծրագրերով, որոնց նպատակն է հնարավորություն տալ մարդկանց կրթվել, փորձել իրենց ուժերը տեխնոլոգիական շուկայում: Կրթական ծրագրերն ունեն և՛ տնտեսական, և՛ սոցիալական բաղադրիչ: Այս տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ են, արձագանքները դրական են: Շատերն են ցանկանում կրթվել, զարգացնել իրենց հմտությունները և փորձել սեփական ուժերը տեխնոլոգիական ոլորտում: Նախարարության իրականացրած ընդհանուր կրթական ծրագրի շրջանակում դեկտեմբերի տվյալներով առկա է ընդհանուր 12857 դիմորդ, որոնցից 6313-ը՝ Երևանից, իսկ 6366-ը՝ մարզերից, որը, ըստ նախարարի տեղակալի շատ ողջունելի ցուցանիշ է: Հեռավար կրթության շնորհիվ մարզաբնակները՝ Հայաստանի տարբեր անկյուններից կարողացան միանալ ու ստանալ տեխնոլոգիական կրթություն: Այս պահին առկա է  դասընթացներին մասնկցող 1101 ուսանող մարզերից, 881 ուսանող՝ ԵրևանիցԱրդեն իսկ ավարտել են մարզերից՝ 894-ը, Երևանից՝  977-ը:

 Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]