Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Կապանի համայնքապետ

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի 
վերահսկողության ներքո. Կապանի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները դադարել են օգտվել այդ ավտոճանապարհից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Մենք ունենք երեք խնդրահարույց ճանապարհ` Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Կապան-Գորիս ճանապարհը գործում է, Կապան-Ճակատենը գործում է, սակայն Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել չօգտագործել, որովհետև ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո»,- ասաց Փարսյանը:

Համայնքապետը նշեց, որ կա այլընտրանքային ճանապարհ, որն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի ու մի քանի անգամ ավելի երկար է:

«Ճանապարհը չօգտագործելու պատճառով` որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուջանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել»,- նշեց Գևորգ Փարսյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]