Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբանանում հայտնաբերվել է COVID-19-ի նոր շտամի առաջին դեպքը

Լիբանանում հայտնաբերվել է COVID-19-ի նոր շտամի առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիաբանանի առողջապահության նախարար Համադ Հասան հայտարարել է Լիբանանում COVID-19-ի նոր տեսակի առաջին դեպքի գրանցման մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Arab News-ը: Հասանն ասել է, որ վարակված անձը դեկտեմբերի 21-ին Լոնդոնից է վերադարձել Բեյրութ: Նա կոչ է արել նույն թռիչքի ուղևորներին և նրանց ընտանիքներին 10 օր զգույշ լինել և մեկուսանալ տանը, նաև շեշտել է, որ նախարարությունը «հետևողական է այս դեպքին և այն մարդկանց նկատմամբ, ովքեր շփվել են նրա հետ»:

Վարակված անձը Լիբանանի քաղաքացի է, ապրում է Տրիպոլիում: Նա ասել է, որ իր մոր հետ ինքնամեկուսացել են տանը: Այս զարգացումը մտահոգություններ է առաջացրել, և պատգամավոր Ջորջ Ադուանը կոչ է արել պաշտոնյաներին անհապաղ դադարեցնել Բրիտանիայից եկող թռիչքները և խիստ միջոցներ ձեռնարկել, քանի դեռ ուշ չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am