Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ
16:58, 28 Դեկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում