Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաշինգտոնում երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը

Վաշինգտոնում երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը 15 օրով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտուլիումի շենք և անցկացրել են բողոքի ակցիաներ ամբողջ քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ քաղաքային իշխանությունների տեղեկացմամբ, թույլատրվել է կիրառել «անհրաժեշտ կամ տեղին միջոցներ Կոլումբիայի շրջանում գտնվող մարդկանց և ունեցվածքը պաշտպանելու համար»: Թույլատրվում է Կոլումբիայի շրջանի ղեկավարներին անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Բողոքի ակցիաների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

ԱՄՆ Կնոգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշբաթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որը կայացել էր նոյեմբերի 3-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]