Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ 2021»-ը կկայանա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից

«Եվրատեսիլ 2021»-ը կկայանա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2021 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով lenta.ru-ն, երաժշտական մրցույթի ճակատագրի մասին խոսել է մրցույթի մեկնաբան, դերասան և կատակերգակ Գրեմ Նորթոնը:

Արտիստը հավաստիացրել է, որ միջոցառումն այս տարի կանցկացվի ավանդական ձևաչափով: Մրցույթի շրջանակում տարբեր երկրների երաժիշտները կպայքարեն առաջին տեղի համար: Մրցույթի կազմակերպիչները ելույթների ձայնագրության կիրառման հնարավորություն կստեղծեն, եթե մասնակիցները չկարողանան մեկնել Ռոտերդամ կամ ստիպված լինեն կարանտինում լինել այնտեղ հասնելուն պես: Ձայնագրված համարների համար խիստ կանոններ կսահմանվեն:

Նորթոնը կասկածներ է հայտնել, որ վոկալային մրցույթը «կանցկացվի 20 հազար հանդիսատես ունեցող համերգասրահում»:

2020 թվականի սեպտեմբերին «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները  2021-ին անցկացվող մրցույթի չորս սցենար են առաջարկել՝ ընդգծելով, որ մրցույթի ձևաչափը կախված կլինի աշխարհում հակահամաճարակային իրավիճակով: Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել մայիսի 22-ին:

«Եվրատեսիլ 2020»-ը, որը պետք է անցկացվեր Ռոտերդամում, չեղարկվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով: 2020-ին մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]