Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զբոսաշրջության գործարար հանրությունը երկրի անվտանգային հարցերի հետ կապված տեղեկության պակաս ունի

Զբոսաշրջության գործարար հանրությունը երկրի անվտանգային հարցերի հետ կապված 
տեղեկության պակաս ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան պատերազմից հետո, երկրում ձևավորված նոր իրավիճակով պայմանավորված, զբոսաշրջության ոլորտի գործարար հանրությունն անվտանգային հարցերի հետ կապված տեղեկության պակաս ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մի շարք հարցեր կան, որոնց հստակ պատասխանները զբոսաշրջության ոլորտը չունի:

«Ցավոք, զբոսաշրջության ոլորտի գործարար հանրությունն առկա իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկություն չունի: Մասնավորապես, չունի տեղեկություն, թե ո՞ր ուղղություններով կարող ենք զբոսաշրջային փաթեթներ մշակել, սահմանային որ մասերն են վտանգավոր, որոնք՝ ոչ, դեպի Արցախ զբոսաշրջային այցելություններն ինչպիսին պետք է լինեն ու ինչ պայմաններով, կորոնավիրուսի հետ կապված ինչ խնդիրներ ունենք և այլն: Շատ կարևոր է, որ առկա իրավիճակի մասին գործարար հանրությունը բավարար տեղեկություն ունենա տուրիստական փաթեթները մշակելու, շուկային արագ ներկայացնելու համար: Ժամանակ չպետք է կորցնել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնման, արագ դինամիկ զարգացման տեսանկյունից այսօր սահմանափակ ռեսուրսների խնդիր ունենք: Նա ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրները ձգտելու են զբոսաշրջության համաշխարհային շուկայից իրենց մասնաբաժինն ունենալ, ընդլայնվել, Հայաստանը պետք է անմասն չմնա ու, պատրաստ լինելով, արագ արձագանքի:

«Մենք պետք է պատրաստ լինենք: Անհրաժեշտ է ոլորտի համար հաստատել 2021-24 թվականի զարգացման հայեցակարգ, օրենսդրական դաշտը բարելավել, աջակցման ծրագրեր կյանքի կոչել, զբոսաշրջության մարկետինգի համար նախատեսված բյուջեն բազմապատկել: Այսօր շատ կարևոր է ամբողջ աշխարհին հասցնել այն, որ Հայաստանում անվտանգ է թե կորոնավիրուսի, թե հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված»,-ասաց Մեխակ Ապրեսյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է գործի դնել դիվանագիտական հնարավորությունները, օգտագործել Սփյուռքի ներուժը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]