1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճանապարհները բացել ձեռնտու պայմանով. Մեխակ Ապրեսյանը՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին

Ճանապարհները բացել ձեռնտու պայմանով. Մեխակ Ապրեսյանը՝ տրանսպորտային 
ապաշրջափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակումը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության, մասնավորապես զբոսաշրջության համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրը եղել է տրանսպորտային հասանելիությունը:

«Ծով չունեցող Հայաստանի չորս հարևաններից երկուսի հետ սահմանները փակ են և մենք տրանսպորտային հասանելիության լուրջ խնդիր ունենք: Տրանսպորտային ապաշրջափակմամբ, կկարողանանք ցամաքային բոլոր ուղղություններով կապ ունենալ աշխարհի հետ, դա կարևոր է և՛ զբոսաշրջության, և՛ տնտեսության համար: Այստեղ մի բան պետք է չմոռանալ` ճանապարհները բացել, ապաշրջափակվել, բայց մեզ ձեռնտու պայմաններով: Մենք զուգահեռ պետք է արագ օրենսդրական գործիքակազմ մշակենք կիրառենք, որ այդ ապաշրջափակումից օգտվենք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն՝ կապված տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հետ: Կձևավորվի աշխատանքային խումբ, որը մինչև 2021 թ. մարտի 1-ը հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]