Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բայդենի առաջնահերթությունները
![Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բայդենի առաջնահերթությունները Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բայդենի առաջնահերթությունները](http://armenpress.am/static/news/b/2021/01/1040886.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանք հրապարակված են Սպիտակ տան պաշտոնական կայքում:
«Բայդենի առաջնահերթությունների մեջ են մտնում կորոնավիրուսի, կլիմայի, ռասսայական անհավասարության դեմ պայքարը, տնտեսության վերականգնումը, ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ դիրքերի վերականգնումը միջազգային ասպարեզում»,- ասված է Սպիտակ տան կայքում:
Հունվարի 20-ին Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները: 78-ամյա Բայդենն ԱՄՆ պատմության 46-րդ նախագահն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում