Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն Արցախի խնդրում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն 
Արցախի խնդրում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ջոզեֆ Բայդենի վարչակազմը նախատեսում է մեծացնել Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը Արցախի հակամարտության ուղղությամբ։ Այս հարցում ԱՄՆ-ը պատրաստվում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի Արցախի համամարտության ուղղությամբ գտնվի այնպիսի տեւական լուծում, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու «կօգնի կանխելու նոր պատերազմի բռնկումը»։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը՝ իր թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին։ Բլինկենի եւ Մենենդեսի հարցուպատասխանի գրավոր տարբերակը ներկայացված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում։

Այդ նպատակին հասնելու համար Էնթոնի Բլինկենը կարեւորում է Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի ակտիվացումը, ինչպես նաեւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանքի իրականացումը՝ երրորդ կողմերի հետագա նոր միջամտությունը կանխելու համար: Նկատենք, որ այս հայտարարության թիրախում նախեւառաջ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանն է, որի ջանքերով եւ հովանավորությամբ կյանքի էր կոչվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»։

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]