1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա. Գարեգին Բ-ն` վարչապետի հրաժարականը պահանջելու մասին

Մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա. Գարեգին Բ-ն` վարչապետի 
հրաժարականը պահանջելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու հարցին, հայտնեց, որ իրենց համոզմունքներում ու դիրքորոշումներում որևէ փոփոխություն չի եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գարեգին Բ-ն ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:

«Մեր համոզումներում, մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա: Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը նման վտանգների առջև կանգնած չի եղել: Անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այսպես տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար: Այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր խոսքը պետք է ասեր, իր զգաստացնող խոսքը, իր, պատգամի կերպով բերվող խոսքը»,- ասաց Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց կաթողիկոսը հավելեց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերով, և եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացնքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն այս կամ այն քաղաքական կուսակցությանը:

«Եկեղեցին վերքաղաքական կառույց է»,- եզրափակեց կաթողիկոսը:

Դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են հրաժարական ներկայացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]