Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լիբանանում ցույցերի ընթացքում սպանվել է մի տղամարդ

Լիբանանում ցույցերի ընթացքում սպանվել է մի տղամարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Տրիպոլիում անվտանգության ուժերի և ցուցարարների բախման արդյունքում սպանվել է մի տղամարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Reuters-ը:

Ցուցարարները բողոքել են նրանից, որ երկրում խիստ լոքդաունը նրանց չի թողել տնտեսության փլուզումից փրկվելու միջոց: Որոշ ականատեսներ և տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանության հատուկ ջոկատայինները կրակել են մարտական փամփուշտներով, երբ ցուցարարները փորձել են գրոհել քաղաքի ադմինիստրացիոն շենքը:

30-ամյա մի տղամարդ մահացել է գիշերը՝ բախումների ժամանակ ստացած վնասվածքներից:

Ականատեսները և ոստիկանությունը հայտնել են, որ անվտանգության ուժերն արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով կրակել են ցուցարարների վրա, ովքեր քարեր են նետել, վառել մեքենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]