1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիբանանի Տրիպոլի քաղաքում անկարգությունների ժամանակ դեռահաս է տուժել

Լիբանանի Տրիպոլի քաղաքում անկարգությունների ժամանակ դեռահաս է տուժել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլիի քաղաքի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում դեռահասը գլխի վնասվածք է ստացել, հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Մոտ 15 տարեկան տղան եղել է ցուցարարների մեջ, երբ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին Նուր հրապարակում։

Դեռահասը գլխի վնասվածքով եւ անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։

Ցուցարարները շարունակում են քարկոծել քաղաքապետարանի շենքը, ոստիկանությունը պատասխանում է արցունքաբեր գազով:

Տրիպոլիում անկարգություններ են սկսվել երկուշաբթի։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ ՝ պահանջելով բարելավել կենսապայմանները՝ վախենալով սովից։ Ցույցերի մասնակիցները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ եւ հանդես են գալիս կորոնավիրուսի պատճառով երկարացված կարանտինի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]