Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում ավտոմեքենա են պայթեցրել

Ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում ավտոմեքենա են պայթեցրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ. մի քանի մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սիրիայի պետական գործակալությունը՝ SANA-ն:

«Մի քանի մարդ զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել է Աֆրին քաղաքում մեքենայի պայթյունի պատճառով: Քաղաքն օկուպացրել են թուրքամետ ահաբեկչական խմբավորումները»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Երկրի այդ հատվածում  ահաբեկչություններ պարբերաբար են կազմակերպվում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]