1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարարը գիտատեխնիկական առաջընթացի համար կարևորեց ռեսուրսների ճիշտ տեղաբաշխումը, կոորդինացիան

Նախարարը գիտատեխնիկական առաջընթացի համար կարևորեց ռեսուրսների ճիշտ 
տեղաբաշխումը, կոորդինացիան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռազմարդյունաբերության ուղղությամբ վերջին 2 տարում ավելի քան 2.5 անգամ ավելացվել է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար պետբյուջեից նախատեսված գումարների չափը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներում:

Նախարարը նախ շեշտեց, որ աշխարհը փոխվում է շատ արագ, և դրա հիմքում ընկած է գիտական և գիտատեխնիկական առաջընթացը: «Այս ուղղություններով կատարվող փոփոխություններn անշեղորեն բերել են և բերում են աշխարհում անվտանգային համակարգերի կտրուկ փոփոխությունների: Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է ամեն կերպ գիտական նոր ուղղություններով զարգացումներ սկսենք և դրանք ֆինանսավորեnq:  Սա նշանակում է, որ մենք կարիք ունենք շատ ավելի լուրջ և ինստիտուցիոնալ կոորդինացիայի: Առաջնահերթությունները պետք է վերանայվեն և բերվեն նոր ստանդարտների»,- ասաց Արշակյանն ու ինստիտուցիոնալ գիտական զարգացման տեսանկյունից կիարևորեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դերը:

Արշակյանը խոսեց նաև լեզվական, մշակութային, հայագիտական, փիլիսոփայական և այլ ուղղություններով անվտանգային միջավայրի մասին: «Այս ուղություններով մենք գտնվում ենք խիստ ագրեսիվ միջավայրում: Մեր հարևան պետությունները ամեն օր խեղաթյուրում են քարտեզներ, պատմություններ, լեզվագիտական և այլ հիմնարար գիտություններ և ուղղություններ: Եվ սա ունենում է կոնկրետ հետևանքներ: Այդպիսի հետևանքներից խուսափելու և մեղմելու համար անհրաժեշտություն կա նաև այս ուղղություններով ավելի մեծ ու կոորդինացված աշխատանք տանելու»,- ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ ռազմարդյունաբերության ուղղությամբ վերջին 2 տարիների ընթացքում ավելի քան 2.5 անգամ ավելացվել է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար պետբյուջեից նախատեսված գումարների չափը:  Նախարարը հիշեցրեց՝ կառավարության ծրագրի և առաջնահերթությունների մեջ նախանշված է, որ ՀՀ-ն պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր: «Այդպիսի երկիր ունենալու համար պետք է առաջնորդվենք նաև ռեսուրսների տրամադրման ճիշտ կառուցվածք ունենալու տեսանկյունից: Այսպիսով՝ առաջնահերթությունների հստակ սահմանում, ճիշտ կոորդինացիա, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխում և գործիքների ուժեղացում. սրանք այն հիմնարար ուղղություններն են, որոնցով մենք այս ագրեսիվ տարածաշրջանում ի վերջո կկարողանանք դիմակայել և դիմագրվել մեր գոյությունն ու անվտանգությունը»,- ասաց Արշակյանը:

Նա վստահեցրեց, որ հատկապես ռադիոինժեներության, այդ թվում թե ծրագրային ալգոռիթմական, թե սարքաշինության ուղղություններով, ինչպես նաև ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, այլ ալգոռիթմների ուղղություններով իսկապես ունենք ուժեղ ներուժ, որն անհրաժեշտաբար օգտագործվում է  ռազմական արդյունաբերության ուղղություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]