Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մասնագետը ՀՀ-ում զբոսաշրջության արագ վերականգնման համար զարգացման ծրագրի մշակման կարիք է տեսնում

Մասնագետը ՀՀ-ում զբոսաշրջության արագ վերականգնման համար զարգացման 
ծրագրի մշակման կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանի պնդմամբ, կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով տնտեսության մեջ ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Ապրեսյանն ասաց, որ անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի փլուզվի զբոսաշրջության ոլորտը, այլ պետք է այն վերականգնել:

«Զբոսաշրջության ոլորտը պետք է դրվի նույն կայուն զարգացման հիմքերի վրա: Այդ ոլորտից է մեծապես կախված մեր երկրի տնտեսության վերականգնումը, կայուն զարգացմումը, հզորացումը: Պետք է հատուկ այս ոլորտի համար արագ վերականգնման և զարգացման ծրագիր մշակել, նպատակ դնել, որպեսզի 2021-2024 թթ. կրկնապատկվի ներգնա, ինչպես նաև ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը։ Անհրաժեշտ է նաև իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություններ, բարելավել գործարար ներդրումային միջավայրը: Շատ կարևոր է, որ կարողանանք ապահովել առողջապահական անվտանգությունը, բոլոր դիվանագիտական խողովակներով աշխարհին ներկայացնել իրական պատկերը, ամեն ինչ անել, որպեսզի չհայտնվենք այցելությունների համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում: Կարծում եմ, կարիք կա նաև միջազգային միջոցառումներ կազմակերպել, որ աշխարհը տեսնի, որ Հայաստանը, ինչպես միշտ, պատրաստ է բարձր մակարդակով, ջերմորեն և հյուրընկալ ընդունել զբոսաշրջիկներին»,- նշեց Ապրեսյանը։

Նա շեշտեց՝ շատ կարևոր է գիտակցել այն փաստը, որ ոչինչ հնարավոր չէ անել, եթե կադրային բազան բարձր մակարդակով ապահոված չլինի։ Ապրեսյանը պրոֆեսիոնալ կադրերի պատրասման և վերապատրաստման դասընթացներ անցկացնելու անհրաժեշտություն նույնպես տեսնում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]