Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զբոսաշրջության ոլորտում անցկացվելու են կադրերի նախապատրաստական դասընթացներ

Զբոսաշրջության ոլորտում անցկացվելու են կադրերի նախապատրաստական 
դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկամյա կրթական ծրագիր է նախաձեռնել հյուրանոցային բիզնեսի կառավարման բնագավառում՝ ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտը վերականգնելու և ավելի զարգացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:

«Ծրագիրը լավ հնարավորություններ է ընձեռում հատկապես հյուրանոցային ոլորտում աշխատող անձանց համար: Անհրաժեշտ է օգտագործել այս ժամանակը, երբ զբոսաշրջային առումով պասիվ է, որպեսզի ոլորտի մասնագետները կատարելագործեն իրենց հմտությունները:  Այս ծրագրին կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում մասնագիտական կարիերայի աճով: Ծրագիրը տևելու է 1 տարի՝ 2 կիսամյակ»,- նշեց Զեյթունցյանը:

Ծրագիրն իր մեջ ներառում է նախապատրաստական փուլ, որտեղ կընդգրկվեն այն ուսանողները, որոնք այսօր աշխատում են հյուրընկալության ոլորտում, բայց չեն ունեցել ակադեմիական կրթություն: Զեյթունցյանը շեշտեց, որ տվյալ ոլորտում ակադեմիական կրթություն չունեցողները սովորելու են հաշվապահություն, կառավարում, անգլերեն, հաղորդակցություն, մաթեմատիկա:

«Այս ամենից հետո նրանք կսկսեն ուսումնասիրել գործառնական կառավարման ծրագիրը, հյուրընկալության գնագոյացում և վաճառքներ, հյուրընկալության մարքեթինգ, կորպորատիվ հաղորդակցություն և ռազմավարական, ֆինանսական պլանավորում: Մեկ տարում ուսանողները հյուրանոցային ոլորտի հետ կապված կստանան լուրջ հմտություններ և գիտելիքներ: Դասավանդելու են Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոսները, ինչպես նաև արտասահմանից ներգրավված կադրեր»,- ասաց ծրագրի ղեկավարը:

Զեյթունցյանի խոսքով՝ այն մշակվել է համագործակցելով ՀՀ-ի հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ, որոնց հետ հանդիպումներ են տեղի ունեցել:

Հյուրանոցային բիզնեսի գործող աշխատակիցների համար ուսման վարձավճարների մինչև 90 տոկոսի չափով սուբսիդավորում է նախատեսված: Զեյթունցյանը շեշտեց, որ ավարտական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի մարզերից մեկում: Մասնակիցները ռազմավարական ծրագիր են գրելու՝ մի քանի հյուրանոցի համար, իսկ դասընթացների ավարտից հետո ստանալու են մագիստրատուրայի շրջանավարտի որակավորում:

Զարմինե Զեյթունցյանը նաև ընդգծեց, որ Ամերիկյան համալսարանը համագործակցում է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ` Հայաստանում 100 քիչ հայտնի հնագիտական հուշարձանների մասսայականացման ուղղությամբ, որոնք ապագայում կարող են զբոսաշրջային պրոդուկտ դառնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]