Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ն իրակացնում է ջրերի աղտոտման և աղբոտման կանխարգելման նոր ծրագիր

ԵՄ-ն իրակացնում է ջրերի աղտոտման և աղբոտման կանխարգելման նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ։ «Սև ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մոնիտորինգի և վերահսկման համատեղ նորարարական գործիքներ ու բնահեն գործելակերպեր (BSB963)» “Protect-Streams-4-Sea” հապավմամբ ծրագրի շրջանակներում Սևծովյան տարածաշրջանի երկրների տեղեկատվական ցանցի հայաստանյան ենթախմբի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2021թ․ փետրվարի 6-ին, «Արմենպրես»–ի մամուլի սրահում:

Ծրագրի հիմնական գործընկերը  Հունաստանի միջազգային համալսարանն է։  Հայաստանից մասնակցում է «Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը: Ծրագրում ներգրավված են ևս երեք գործընկերներ:

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագիրը ներկայացրեց ծրագրի հաղորդակցության և համագործակցության պատասխանատու  բնապահպանական փորձագետ Լուիզա Գևորգյանը: Նա ներկայացրեց ծրագրի շրջանակներում ջրերի աղտոտման ու աղբոտման կանխարգելմանն ուղղված հողի, ջրի և էրոզիայի ուսումնասիրությունների բնույթը, ծրագրում կիրառվելիք նորարական մոտեցումներն ու գործելակերպերը՝ կարևորելով այս ծրագրի շրջանակներում ստացվելիք արդյունքները։ Ծրագրի հիդրոլոգ Վարդան Քառյանն իր հերթին ներկայացրեց ջրերի ուսումնասիրության հետ առնչվող առանձնահատկությունները և նորարական մեթոդները։ 

 Քննարկմանը մասնակցում էին  ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի, WWF –ի հայաստանյան գրասենյակի, ՀԿ-ների, ՀԱԱՀ-ի, ԵՊՄՀ-ի ներկայացուցիչներ և լրագրողներ: Նրանք հանդես եկան մի շարք առաջարկներով, որոնք հաշվի կառնվեն ու կնապստեն ծրագրի իրականացման արդյունավետությանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]