Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բայդենը մեկնաբանել է Սենատի կողմից Թրամփի արդարացումը

Բայդենը մեկնաբանել է Սենատի կողմից Թրամփի արդարացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ-ի պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով իր նախորդին արդարացնելու Սենատի որոշումը:

«Թեեւ վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը:

Թրամփին նկատմամբ ցանկանում էին իմպիչմենտի որոշում կայացնել ապստամբության հրահրման համար, սակայն այդ առաջարկը փետրվարի 13-ին չի ստացել Կոնգրեսի վերին պալատի անդամների մեծամասնության աջակցությունը: «Կողմ» է քվեարկել 57 սենատոր, իսկ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է եղել 67 ձայն հարյուրից։

Բայդենը հիշեցրել է, որ իմպիչմենտի օգտին քվեարկողներից 7-ը հանրապետականներ են եղել;

«Նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, օրինակ, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, համարում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է «իր պարտքը պատասխանատվության արժանի ձևով չկատարելու համար եւ «գործնականում և բարոյապես պատասխանատու է Կապիտոլիումում բռնության սադրանքի համար»,- հավելել է Բայդենը:

Թրամփն ավելի վաղ այդ գործընթացն անվանել էր «վհուկների որս» եւ խոստացել  «շարունակել Ամերիկայի մեծության ճանապարհը», ինչպես նաեւ նշել է, որ առջեւում «չափազանց շատ աշխատանք կա»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]