«Դու ես իմ հոգին». Սևակ Խանաղյանը երաժշտասերներին է ներկայացրել նոր երգի հոլովակը
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված երգիչ Սևակ Խանաղյանը երկրպագուների դատին է հանձնել «Դու ես իմ հոգին» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, բառերը գրել է Սաթենիկ Թորոսյանը, գործիքավորումն իրականացրել է Արման Փահլեվանյանը, միքս-մասթերինգը՝ Լևան Բրաունը:
Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր՝ ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում