1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նորություն առևտրական կցորդների ինստիտուտում. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել

Նորություն առևտրական կցորդների ինստիտուտում. արտերկրում ապրող ՀՀ 
քաղաքացիները կարող են դիմել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվացնում է առևտրական կցորդի ինստիտուտը․ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները՝ սահմանված համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում կարող են իրենց կապերը և հնարավորություններն օգտագործել ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ նախկինում առևտրական կցորդների մի մասը ֆինանսավորվել է պետբյուջեից, մյուսը՝ ոչ: Արտերկրում բնակվող հայ հաջողակ գործարարը՝ ընտրվելուց և համապատասխան հավատարմագրում անցնելուց հետո նշանակվել է  առևտրական ներկայացուցիչ՝ առանց պետական ֆինանսավորման, և ունեցել նույն իրավունքները, ինչ  այլ առևտրական ներկայացուցիչները, որոնք ֆինանսավորվել են պետբյուջեից:

«Հիմա, քանի որ պետք է տարբեր երկրներում ակտիվացնել առևտրատնտեսական հարաբերությունները և մեծացնել արտահանումների ծավալները, ինչպես նաև համապատասխան ներդրումներ ներգրավել, մենք բացում ենք առևտրական ներկայացուցիչների ողջ ինստիտուտը և խնդրում, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք ապրում են արտերկրում և բավարարում են առևտրական կցորդներին ներկայացված համապատասխան պահանջներին, դիմեն, ներկայացնեն իրենց գործունեության ծրագիրը», - ասաց Սիմոնյանը:

Այդ անձինք պետք է ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց գործունեությունը, տարեկան կտրվածքով իրենց գործողություններն ինչքանով կազդեն արտահանման ծավալների մեծացման և ներդրումների ներգրավվման, ինչպես նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա։ Այս քայլով Հայաստանի առևտրական կցորդների սփռվածությունը կմեծանա: Ըստ փոխնախարարի՝ հավակնորդները պետք է լինեն արտերկրում կայացած անձինք, գործարարներ, որոնք ունեն լայն կապեր և Հայաստանի տնտեսության համար այս բարդ վիճակում կարող են այդ ամենն օգտագործել ի շահ տնտեսության զարգացման:

Առևտրական կցորդ ունենալու առումով Հայաստանի առաջնային թիրախները լինելու են հարևան Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Կանադան և շատ այլ երկրներ:

Ըստ փոխնախարարի՝ առևտրական կցորդների գործունեության աշխարհագրության ընդլայնումը կնպաստի  արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, առևտրային խոչընդոտների վերհանմանը և վերացմանը, տեղում ՀՀ արտահանողների, ներմուծողների շահերի պաշտպանությանը: «Կան մարդիկ, որ ցանկություն ունեն արտահանելու, սակայն չգիտեն ձևը կամ եթե գիտեն ձևը և արտահանում են, որոշակի խոչընդոտների են հանդիպում: Այդպիսի խոչընդոտների վերացման համար մեր գործարարների շահերի ներկայացնողը և առաջին պաշտպանն  առևտրական կցորդն է լինելու», - նշեց Սիմոնյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]