Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավն է. ԱԺ փոխխոսնակ

Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավն է. ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նշեց, որ, իր գնահատմամբ, ռուսական զենքն ամենալավն է, իսկ պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության գործողություններն առավելագույնս դաշնակցային են եղել Հայաստանի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները պատերազմի ընթացքում առավելագույնս դաշնակցային են եղել, ու համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]