Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սաֆարյանը Կովկասում նոր իրողություններին դիմակայելու համար կարևորում է ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացումը

Սաֆարյանը Կովկասում նոր իրողություններին դիմակայելու համար կարևորում է ՌԴ-ի 
հետ հարաբերությունների խորացումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը տարածաշրջանում նախատեսվող տրանսպորտային կոմունիկացիաների վերագործարկման արդյունքում Հայաստանի համար տեսնում է նաև մարտահրավերներ՝ թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի վտանգ, ինչը չեզոքացնելու հարցում նա կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը նման տեսակետ հայտնեց Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում:

Տրանսպորտային կոմունիկացիաների վերագործարկման առնչությամբ նա ասաց. «Դա ինքնին առավելություն է թվում, բայց կան նաև մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնք առաջացնում են Կովկասում ստեղծված նոր իրավիճակը, մասնավորապես`Հայաստանի հետ կապված՝ թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի վտանգը: Եվ այդ սպառնալիքի չեզոքացման ու նվազեցման համար, մենք կարծում ենք, որ միակ կարևոր միջոցը Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, զարգացումն է, ԵԱՏՄ շրջանում ինտեգրացիայի մակարդակի խորացումը: Կարծում ենք, որ մեր գլխավոր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի ոչ միայն տնտեսական ներկայությունը, այլ նաև ռազմական ներկայությունը և քաղաքական ներկայությունը մեր երկրում անխուսափելիորեն պետք է ընդլայնվի առաջիկա ժամանակում»,-կարծիք հայտնեց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ միայն այդպես կարելի է արդյունավետ դիմադրել սպառնալիքներին և մարտահրավերին, որը պարունակում է նոր իրավիճակը: «Եվ մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասի նոր իրողություններում հայ-ռուսական ռազմավարական դաշինքին պարզապես խելամիտ այլընտրանք չկա»,-նշեց նա:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանվել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն: Դրա արդյունքներով տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքային խումբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]