Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Անն Լինդեն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ԵԱՀԿ շարունակական դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության անդամների հետ:

Մարտի 10-ին Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան և Ադրբեջան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]