Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված 
մասնագիտությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արշակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ճարտարագիտությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3 400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800 հազար դրամ է»,- գրել է Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոոգիական արդյունաբերության նախարարը հենվել է նախարարության կողմից շուրջ 150 ընկերությունների շրջանում իրականացված հարցման արդյունքների վրա, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները:

Նա կոչ է անում քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում:

«Մասնագիտությունը փոխել ցանկացող մեր հայրենակիցներին առաջարկում եմ ծանոթանալ դասընթացներին https://edu.hti.am/ կայքում և հետևել նախարարության առաջիկա հայտարարություններին»,- գրել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]