1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մոսկվայի 100-ամյա պայմանագրի ծանր հետեւանքները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մոսկվայի 100-ամյա պայմանագրի ծանր 
հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքվեց հայ ժողովրդի համար պատմությունից երբեւէ հայտնի անընդունելի պայմանագրերից մեկը: Այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու պետություն, առանց Հայաստանի որեւէ ներկայացուցչի մասնակցության, ի վնաս մեզ ձեւավորեցին մեր պետության սահմանները, որի անարդար դրույթները մինչ օրս իրենց աղետալի հետեւանքներն են տալիս: Պայմանագիրը չի համապատասխանում միջազգային իրավունքի այդ ժամանակի եւ առավել եւս մեր օրերի որեւէ նորմի։ ԽՍՀՄ փլուզման ընթացքում այն պատճառ դարձավ նոր հակամարտության բռնկման, որի հիմքում Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն ու պատմական արդարության վերականգնումն էր: Հիմնահարցը մինչ օրս դեռ չի լուծվել եւ այն կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանը զավթած պետությունը կփորձի ուժով եւ հակաիրավական այլ ճանապարհներով ճնշել տեղի բնիկների՝ հայերի (եւ ոչ միայն նրանց) սեփական բնօրրանում հազարամյակներ ապրելու իրավունքը»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]