Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվան ակտիվանում է Լիբանանում. Շահան Գանտահարյան

Մոսկվան ակտիվանում է Լիբանանում. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները թե՛ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի, թե՛ Հեզբոլլահի պատասխանատուների հետ վկայում է այն մասին, որ Մոսկվան նոր դեր է ստանձնել Լիբանանյան թղթածրարի հանգուցալուծման գործընթացում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: 

«Լավրովի հանդիպումները ուշագրավ են, նկատի ունենալով լիբանանյան քաղաքական դաշտի գլխավոր երկու ուղղությունները։ Սաադ Հարիրին իսլամական սուննի համայնքի ամենատիրական դեմքն է, մինչ Հեզբոլլահը ներկայնցում է շիա համայնքի գլխավոր ուժը։ Պարզ է, որ յուրաքանչյուրը հովանավորվում է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի կողմից։ Այս երկու հակոտնյա դիրքերի արանքում Մոսկվան անուղղակի միջնորդություն է իրականացնում։ Կանխահաս է ասելը, որ դա կարդյունավորվի, այդուհանդերձ, Հեզբոլլահի ներկայացուցչիների Մոսկվա այցը չէր կարող իրականանալ առանց Թեհրանի համաձայնության»,- ասաց նա։

Գանտահարյանի գնահատմամբ՝ այս ամենն առնչվում են նաեւ Սիրիայի իրավիճակի հետ․ «Մոսկվան աշխուժորեն հետապնդում է Լիբանանում  ապաստանած սիրիացի փախստականների տունդարձի աշխատանքները։ Լավրովը դա պայմանավորել էր տարածաշրջանային կայունության ամրապնդման հետ։ Ռուսատանի այս դեմարշը  մտածել է տալիս, որ Մոսկվան կնախաձեռնի հանդիպումներ լիբանանյալ այլ կողմերի հետ եւս»,- ասաց Շահան Գանտահարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]