Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պոեզիայի միջազգային օրը ընթերցողներին ներկայացվեց Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն

Պոեզիայի միջազգային օրը ընթերցողներին ներկայացվեց Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն հեղինակի ստեղծագործական ինքնատիպ կարելիությունների նոր արտահայտությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, ընթերցասերների դատին հանձնվեց Պոեզիայի միջազգային օրը՝ մարտի 21-ին, «Դարան» գրախանութում:

«Հարենցը վերջին տարիների Հայաստանի ամենաբեղուն բանաստեղծներից է: Առնվազն յոթ գիրք միասին ենք հրատարակել: Հարենցն այն ստեղծագործողներից է, որի ժողովածուները հրատարակելիս քննարկումներ չեն լինում: Երբ նա որևէ գիրք է բերում, մենք այն պարզապես հրատարակում ենք: Հարենցը մեր ժամանակների ամենահետաքրքիր մտածողությամբ պոետներից է, պոետ, որն իրացնում է բանաստեղծության՝ որպես գիտության մասին իր բոլոր պատկերացումները: Քիչ առաջ ասում էի, որ պոեզիան գիտություն է, իսկ Հարենցի պոեզիայում դա առավել ակնառու է»,- նշում է գրականագետ, «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: 

Նրա խոսքով՝ «Մենակի ծնուշ»-ը կարդալիս անհրաժեշտ են ոչ միայն զգացողություններ, պատկերների շուրջ հետաքրքրվածություն, այլև գիտելիք, որ հնարավոր լինի հաղթահարել բանաստեղծության խութերը: Ըստ Նիկողոսյանի՝ խութերը հաղթահարելուց հետո գիրքը պարգևում է գերագույն հաճույք: «Այն բացառիկ լեզվազգացողությունը, լեզվաիմացությունը, կասեի լեզվագիտությունը, որն Էդուարդը դրսևորում է իր ժողովածուներում, մասնավորապես, «Մենակի ծնուշ» գրքում, ուղղակի աներևակալի է: Նրանց, ովքեր կծանոթանան գրքին, խորհուրդ կտամ բանաստեղծությանը երկու կերպ մոտենալ՝ որպես ընթերցող, որը կարդում է և փորձում է հաղթահարել, և  որպես տեսանող՝ ոչ միայն այդ բառի սուր տեսլական իմաստով, այլև ընդգրկել բանաստեղծությունների վիզուալ պատկերները, որովհետև դրանք շատ բան կփոխեն և՛ ընկալումներում, և՛ մոտեցումներում»,-շեշտում է գրականագետը: 

Նա տեղեկացնում է, որ գրքում կարելի է հադիպել բազմաթիվ, գուցե մեզ համար անծանոթ տառադարձական, գրադարձական ձևերի, հանդիպել շեղատառերի: Ըստ Նիկողոսյանի՝ կարևոր է նաև բանաստեղծական տողի դադարը, որը Հարենցը շատ լավ է կիրառում իր գործերում: «Երբ Հարենցի տրամաբանությամբ կարդաք նրա պոեզիան, դադարները կօգնեն հստակ պատկերացնել գիրքը»,- եզրափակում է Արքմենիկ Նիկողոսյանը: 

Էդուարդ Հարենցը (Հարությունյան) տպագրվել է Թեհրանի «Ալիք», «Գրական թերթ», «Նոր հայացք», «Գրեթերթ» և այլ պարբերականներում։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության և Երևանի պետական համալսարանի համատեղ ստեղծագործական մրցույթի երկրորդ կարգի մրցանակի։ Մի քանի անգամ արժանացել է «Գրեթերթի» մրցանակի՝ պոեզիա՝ թերթի 2007 թվականի թիվ 5-ում տպագրած բանաստեղծական շարքի համար, թարգմանություն արաբերենից՝ Ադոնիսի բանաստեղծական շարքի թարգմանության համար (2009, թիվ 1), պոեզիա, բանաստեղծական շարք (2011, թիվ 1), թարգմանություն, Մարալ-Ալ Մասրի, (2011, թիվ 4), թարգմանություն, «Հելենա Կրուկ» (2013)։ Էդուարդ Հարենցը հայերեն է թարգմանում արաբական ու ֆրանսիական հին ու ժամանակակից ստեղծագործություններ։

 

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]