1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը Երևանում ռեժիսորին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը Երևանում ռեժիսորին նվիրված միջոցառումներ 
կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քսաներորդ դարի ամենաառեղծվածային ռեժիսորներից մեկի՝ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը՝ ապրիլի 4-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում հանրաճանաչ ռեժիսորին նվիրված միջոցառումներ կանցկացվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լոֆթ»-ը կվերածվի Տարկովսկու կինոնկարների նկարահանման տաղավարի՝ ներկաներին տեղափոխելով ինտելեկտուալ ֆիլմերի հեղինակի տիեզերական աշխարհ։

#TarkovskyDay մեծամասշտաբ մշակութային միջոցառուման թեմատիկ իրադարձություններից բաղկացած ծրագիրը կօգնի  բացահայտել մարդու, ով տեսել է հրեշտակին։
Անդրեյ Տարկովսկուն նվիրված դասախոսությամբ հանդես կգա կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, «Հիշողությունների սեղան» խորագրով կներկայացվի Անդրեյ Տարկովսկու «Palaroid» (1979-1984) շարքի լուսանկարների արթ-ինստալյացիան, Տիգրան Աբգարյանը կներկայացնի «Stalker» խորագրով արթ-ինստալյացիան: Արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև Տարկովսկու ֆիլմերի պաստառների ցուցահանդեսին: Երեկոն կավարտվի ռեժիսորի «Հայելի» ֆիլմի ցուցադրությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]