Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է. Ամիրան Գամկրելիձե

Վրաստանում  կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է. 
Ամիրան Գամկրելիձե

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, Գամկրելիձեն նշել է, որ երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է և պահանջում է ուժեղացնել վերահսկողությունը:

«Իհարկե, նշված ցուցանիշներն ու համաճարակաբանական իրավիճակն ավելի լավ են, քան մենք ունեինք փետրվար-հունվար ամիսներին, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվել է վատթարացման միտում», - ասել է նա:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 673-ով, մահացել է 8 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 281 հազար 145 դեպք: Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 272 հազար 899 հիվանդ, մեկ օրում՝ 298 մարդ: Մահացել է 3 հազար 773 պացիենտ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]