1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սպասվող ընտրություններին «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության ցուցակում կընդգրկվեն նոր մարդիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Նախընտրական բոլոր աշխատանքները կատարվում են, թե Երևանում, թե մարզերում աշխատանքները սկսել ենք»,- ասաց Սիմոնյանը:

Նա «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ հետագա աշխատանքը անհնար համարեց: «Իսկ մնացածի հետ կապված կարող եմ ասել, որ մեր գործընկերների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, շարունակելու են իրենց աշխատանքը: Մի մասը կարող է գործադիրում շարունակել: Բայց մեր թիմը, որը կուռ մնաց այս ցնցումներից հետո, շարունակելու է միասին աշխատել»,- ասաց Սիմոնյանը:

Թե ցուցակում ովքեր կլինեն, նա նշեց, որ կոնկրետ որևէ մեկի անունը տալ չի կարող: «Բայց նաև չեմ բացառում, որ կարող են նոր մարդիկ լինել մեր ցուցակում»,- նշեց Սիմոնյանը:

Հարցին, թե ընտրությունների դաշինքով կգնան, թե՞ ոչ, Սիմոնյանն ասաց, կարծում է, որ ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով գնալն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]