Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 170 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 170 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս 172 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 63 հազար 332-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին ասել է  Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին:

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19- ով վարակման 13 հազար 890 նոր դեպք, որոնցից շուրջ 2048-ը հոսպիտալացվել են:

Ընդհանուր առմամբ 1 մլն 945 հազար 964 վարակվածներից ապաքինվել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 1 մլն 658 հազար 978 քաղաքացի:  Մոտ 4095 վարակվածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]