Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միջին աշխատավարձը բարձրացել է, աշխատատեղերի թիվը կրճատվել է 8000-ով

Միջին աշխատավարձը բարձրացել է, աշխատատեղերի թիվը կրճատվել է 8000-ով

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվար ամսին միջին աշխատավարձը ավելացել է շուրջ 11 հազարով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աշխատատեղերի թիվը պակասել է 8000-ով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ 2020-ի ընթացքում միջին աշխատավարձի դաշտում տեղի են ունեցել փոփոխություններ, դրանք շարունակվում են նաև 2021-ի ընթացքում : «Մասնավորապես, վերջին տվյալներով՝ փետրվար ամսվա միջին աշխատավարձի տարբերությունը կազմել է 11 հազար դրամ՝ 193 հազարից դառնալով 204 հազար դրամ: Մենք ուսումնասիրել ենք նախ աշխատատեղերի տարբերությունը: Թիվը 8000-ով պակաս է, քան անցյալ տարի՝ համեմատելի ամսում: Այդ 8000 աշխատատեղերը բաժին են ընկնում համավարակի հետևանքով խոցելի ոլորտներին՝ հասարակաակն սնունդ, կացության կազմակերպում, հյուրանոցային տնտեսություններ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մինչև 150 հազար դրամ և 150 հազար դրամից ավելի աշխատավարձերի սեգմենտներում տեղի է ունեցել հետևյալ փոփոխությունը. ավելի շատ աշխատավարձի բաձրացումը տեղի է ունեցել հենց այդ շեմի շրջակայքում. մինչև 150 հազար ստացողներինը բարձրացել է 150-ից ավելի, առավել բարձր դաշտերում՝ 200-ից ավելի: ՊԵԿ նախագահը սա պայմանավորեց իրենց վարչարարության արդյունավետությամբ, որի արդյունքում աշխատավարձերի չափերը հնարավորինս ճիշտ են ներկայացվել հարկային հաշվարկներում: «Ինչպես նաև իրենց ազդեցությունն են ունեցել կառավարության կողմից բազմաթիվ միջոցառումներով տնտեսավարողներին և աշխատակիցներին տրամադրված գումարները»,- նշեց Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]