Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում

Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի կարողությունն արդեն գերազանցում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը, նա պաշտոնապես ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում:

Եթե հոկտեմբերին Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվում էր շուրջ 780 մլն ԱՄՆ դոլար, ապա KKW Beauty կոսմետիկ ապրանքանիշի և Skims ներքնազգեստների արտադրության, ինչպես նաև ռեալիթի շոուի, մի շարք ներդրումների ու գործարքների շնորհիվ նրան հաջողվել է ավելացնել կարողությունը՝ հասցնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի:

Նա նաև ունի երեք անշարժ գույք Կասաբլանկայում, Disney-ի, Amazon-ի, Netflix-ի, Adidas բաժնետոմսեր, որոնք 2017 թվականի Սուրբ ծնունդին նվեր էր ստացել ամուսնուց՝ Քանյե Ուեսթից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Forbes-ի միլիարդատերերի ցանկում 40-ամյա Քիմն այս պահին 2755-րդ տեղում է: Ցուցակը գլխավորում են Ջեֆ Բեզոսը (177 մլրդ ԱՄՆ դոլար), Իլոն Մասկը (151 մլրդ ԱՄՆ դոլար) և Բեռնար Առնոն ու նրա ընտանիքը (150 մլրդ ԱՄՆ դոլար):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]