Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝  Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար

Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝  Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը սերտ աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ Թել Ավիվում, ամերիկացի գործընկերեր Լլոյդ Օստինի  հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թեհրանն այսօր ռազմավարական վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգությանը, Մերձավոր Արևելքին և Իսրայելի Պետությանը: Մենք սերտ կաշխատենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ, որպեսզի Իրանի հետ յուրաքանչյուր համաձայնություն ապահովի երկրների կենսական կարևորության հետաքրքրությունները, տարածաշրջանում կանխի սպառազինությունների վտանգավոր մրցավազքը և պաշտպանի Իսրայելի Պետությունը»,-ասել է Հանցը՝ նշելով, որ Իսրայելը ԱՄՆ-ին դիտում է որպես գործընկեր  բոլոր ուղղություններով, որոնցից հիմնականը Իրանն է:

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Օսթինը հայտարարել է, որ  Միացյալ Նահանգների և Իսրայելի  փոխհարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության համար՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել, որ ապահովի «Մերձավոր Արևելքում Իսրայելի որակյալ գերազանցությունը: Նրա խոսքով, իսրայելցի գործընկերոջ հետ քննարկել են նաև իսրայելական պետության ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]