1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնին մրցանակներ կշնորհվեն 12 անվանակարգում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնին մրցանակներ կշնորհվեն 12 
անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի հուլիսի 25-30-ն անցկացվելու է 4-րդ Երևանյան կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակումը:

Փառատոնը բաղկացած է լինելու միջազգային և ազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 12 անվանակարգում:

Ազգային մրցութային բաժնում արդեն ընդունվում են նաև վավերագրական ֆիլմեր, որոնց տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:

Փառատոնի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:

 

Ֆիլմերի ընտրական փուլի մասնակցության հայտերը ընդունվում են մինչ հուլիսի 1-ը՝

https://filmfreeway.com/YerevanShortFilmFestival հարթակում:

 

Փառատոնն իրականացվում է Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]