Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ցեղասպանության թեման անցյալում չէ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ցեղասպանության թեման անցյալում չէ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ տարբեր երկրների, կազմակերպությունների եւ անհատների կողմից մեծանում է Թուրքիայի նկատմամբ ճնշումը։ Դրանով փորձ է արվում մի կողմից՝ բարձրաձայնել եւ հասնել պատմական արդարության, մյուս կողմից՝ լուծել քաղաքական եւ աշխարհաքաղաքական խնդիրներ։

Այս տարի բավականին ակտիվ շրջանառվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու մեծ հավանականությունը։ Դրա համար լավատեսության հիմք է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան երեկ իր ելույթի ժամանակ անդրադարձել է Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի ջարդերին՝ համարելով այն մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Ջիմ Կոստան նաեւ պահանջել է համատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը եւ ազատ արձակել ռազմագերիներին եւ գերության մեջ հայտնված խաղաղ բնակիչներին։ Հատկանշական է, որ Ներկայացուցիչների պալատի անդամը օգտագործում էր «Արցախ» անվանումը, ինչն ընդգծում է այդ տարածքի պատկանելության մասով իր ընկալումը։

Հայոց ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի տարածաշրջանների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Ռենո Մյուզելիեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հետ միասին նախատեսում են Արցախի Հանրապետության հետ համերաշխության «Ազգային օր» ունենալու նախագիծ ներկայացնել Ֆրանսիայի Ազգային ժողով...»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]