1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օրինակ սերունդների համար. ԱԺ նախագահը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

Օրինակ սերունդների համար. ԱԺ նախագահը ցավակցել է Վարդան Գրեգորյանի 
մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ուղերձում նշվում է.

«Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի կյանքից հեռանալու մասին: Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով, Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով եւ բազում այլ վայրերով մինչեւ Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին»:

Նա պիտի օրինակ ծառայի մեր սերունդների համար, ինչպես կարելի է աշխատասիրության եւ գիտելիքի միջոցով դառնալ ոչ միայն ամենահայտնի գլոբալ հայերից մեկը, այլեւ դուրս գալ հայկական միջավայրի սահմաններից եւ լինել մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը:

Վարդան Գրեգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խորը հետք է թողել մեզնից շատերի կյանքում: Հանգչե՛ս խաղաղությամբ «միջոց հայթայթող հանճար», ինչպես շատ դիպում բնորոշել էր Financial Times-ը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]