Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ռոստեխ»-ում ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ օդային ականապատման առաջին համակարգը. ԶԼՄ

«Ռոստեխ»-ում ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ օդային ականապատման 
առաջին համակարգը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս մասնագետներն ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը, հայտնել է ZALA Aero ընկերությունների խմբի («Ռոստեխ» պետական կորպորացիայի «Կալաշնիկով» ընկերությունների խմբի մեջ է մտնում) գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով, համակարգի հիմքը կդառնան կամիկաձե «Լանցետ» դրոնները. դրանք պոտենցիալ հակառակորդի անօդաչու սարքերից կրկնակի արագ են և հեշտությամբ կարող են խոցել դրանք:

«Մենք վարընթաց թռիչքի ժամանակ մեր ժամում 300 կիլոմետրով միանգամայն հանգիստ դա կանենք»,- հայտարարել է Զախարովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Բացի այդ, «Լանցետ»-ները կարող են օդում գտնվել մի քանի տասնյակ ժամվա ընթացքում ՝ դրանով իսկ ստեղծելով «ականապատում»:

Առայժմ համակարգն անցնում է փորձարկումներ, որոնց ընթացքում դրոնները մարզվում են օդապարիկների վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել Է պաշտպանական-արդյունաբերական համալիրում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը, ռուսական հատուկ ստորաբաժանումները անցյալ տարվանից մի քանի տասնյակ «Լանցետ-3» անօդաչու թռչող սարքեր են կիրառել Սիրիայում միջազգային ահաբեկիչներին հարվածելու համար: Նրա խոսքով ՝ մարտական պայմաններում փորձարկումների համար Սիրիայում ռուսական զորախմբին «Կալաշնիկովի» մշակման «Լանցետ»-ների փորձարարական խմբաքանակ է մատակարարվել: Բացի այդ, հստակեցրել է զրուցակիցը, ZALA Aero-ի արտադրության «Կուբան» կամիկաձե-անօդաչուները Սիրիայում կիրառվում են 2019 թվականից:

ZALA Aero-ն ստեղծել է նաև կոնվերտոպլան առաջին անօդաչու սարքը, որն իր մեջ միավորում է ինքնաթիռի և կվադրոկոպտերի հակտկությունները, որոնք կարող են ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարել: Ընկերությունը նաև մշակել է հիբրիդային ուժային կայանքով առաջին անօդաչու սարքը, որը բաղկացած է ներքին այրման շարժիչից և էլեկտրաշարժիչից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]