Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ընդունեց Ընկ. Սեւակ Յակոբեանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ընդունեց Ընկ. Սեւակ Յակոբեանը

ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մէջ ընդունեց ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ եւ ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ ընկ. Սեւակ Յակոբեանը, որ աշխատանքային այցելութեամբ մը կը գտնուէր Հայաստան:  

Հանդիպումը առիթ մըն էր ներկայ իրավիճակին լոյսին տակ Վեհափառ տիրոջ հետ քննարկելու ընդհանրապէս Հայ ժողովուրդը եւ ի մասնաւորի Հայաստանը, Արցախը եւ Լիբանանը յուզող հարցեր: Վեհափառ Հայրապետը մօտէն հետաքրքրուեցաւ իրեն համար սրտամօտիկ լիբանանահայ համայնքի տագնապալի առօրեայով:

Հանդիպումը նաեւ առիթ մըն էր վերանորոգելու եւ աւելի եւս ամրապնդելու ՌԱԿի Լիբանանի շրջանակի աւանդական եւ անսակարկ հաւատարմութիւնն ու խորին յարգանքը հանդէպ Մայր Աթոռին եւ անոր գահակալին, որ նաեւ կը դրսեւորուի ԶԱՐԹՕՆՔ-ի բովանդակութեամբ, որ ոչ մէկ ատեն զլացած է Սփիւռքի մէջ դրօշակակիրը հանդիսանալու Մայր Աթոռին:

Աւարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառը տոկունութիւն, ամուր կամք եւ յարատեւութիւն մաղթեց ընկ. Յակոբեանին եւ իր միջոցաւ ՌԱԿ Լիբանանի շրջանակին, «Զարթօնք»-ի ընտանիքին եւ լիբանանահայ համայնքին ընդհանրապէս՝ իր օրհնութիւնը շնորհելով անոնց:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]