Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ Տարելիցին Կը Խոնարհինք Մեր Նահատակներու Յիշատակին Առաջ Եւ Կ’ուխտենք Շարունակել Պայքարը

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ Տարելիցին Կը Խոնարհինք Մեր Նահատակներու 
Յիշատակին Առաջ Եւ Կ’ուխտենք Շարունակել Պայքարը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: 106 տարիներ առաջ, Հայ ժողովուրդը թրքական մարդասպան իշխանութիւններու կողմէ ենթարկուեցաւ ցեղասպանութեան եւ հայրենազրկման, որովհետեւ կը ձգտէր վերագտնել իր ազգային ոտնահարուած արժանապատւութիւնը եւ վերահաստատել հայապատկան հողի վրայ ազատ ու ինքնիշխան ապրելու ժողովուրդներու ինքնորոշման մարդկային տարրական իրաւունքը:

Թրքական ցեղասպան քաղաքականութեան արիւնաթաթախ ձեռագիրն էր, որ հերթական անգամ ի գործ կը դրուէր ժողովուրդներու դէմ, որոնք կը պայքարէին օսմանեան բռնակալական լուծէն իրենց ազատագրութեան եւ անկախութեան համար:

Հայ ժողովուրդը տեղահանուեցաւ իր բնօրրան հայրենիքէն եւ հրէշաբար կոտորուեցաւ ցեղասպան թուրքիոյ կողմէ, որովհետեւ աշխարհագրական այդ տարածքի վրայ բազմադարեայ իր շարունակական գոյութեամբ, Հայ ժողովուրդը իր պապենական հայրենիքով, գաղութարար եւ կայսերապաշտական պետութիւններու ծրագրաւորումով եւ քաջալերանքով  համաթուրանական ծրագիրի յառաջխաղացման եւ յաջողութեան դիմաց ցցուած միակ պատնէշը մնացած էր:

Աւելի քան հարիւր տարի ետք, պատմութիւնը կը կրկնուի, բայց այս անգամ արդէն աւելի ընդգրկուն ծաւալով եւ ժամանակակից բազմաբնոյթ գործիքակազմերու օգտագործմամբ:

Այսօր, նոյն թրքական ծաւալապաշտական քաղաքականութիւնը, նենգօրէն յարդարուած կրօնական շպարով, իր նորօսմանեան մեծապետական ախորժակներուն յագուրդ տալու մարմաջով, թիրախաւորած Կովկասէն մինչեւ Միջին Արեւելք, Պալքաններէն մինչեւ Արեւելեան Միջերկրական եւ հիւսիսային Ափրիկէ, կը նկրտի իր ճիրաններուն մէջ սեղմել ազգեր եւ պետութիւններ:

Արցախի վերջին պատերազմի ռազմական գործողութիւններուն, ազերիական նախայարձակ զօրքի կողքին թրքական բանակի զօրամասերու անթաքոյց մասնակցութիւնը եւ իր ռազմական հրամանատարներու կողմէ պատերազմի ընթացքի բացայայտ ղեկավարումը, ամենացայտուն ապացոյցներն են, թէ մինչեւ ուր կրնայ հասնիլ թրքական արիւնկզակ ախորժակներու սահմանները:

Հայ ժողովուրդը, ի հեճուկս իր դիմագրաւած բազում դժուարութիւններուն, հակառակ իրեն պարտադրուած պատերազմի անյաջողութիւններուն, հողային ու մարդկային ահռելի կորուստներուն, որոշած է շարունակել պայքարը յանուն արդարութեան եւ իրաւունքի գերակայութեան, որոշած է պայքարիլ Հայոց Ցեղասպանութեան միջազգային համընդհանուր ճանաչման, դատապարտման, հատուցման եւ ազգային անկորչելի իրաւունքներու վերականգման համար:

Իր մարդկային եւ ազգային իրաւունքներու համար հայ ժողովուրդին մղած պայքարը, համամարդկային իմաստ եւ արժէք կը ներկայացնէ, որովհետեւ այն ըստ էութեան, կը հանդիսանայ անբաժան մասնիկը իրաւազուրկ ժողովուրդներու արդար պայքարներուն:

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին առիթով, անգամ մը եւս կը խոնարհինք մեր բիւրաւոր նահատակներու յիշատակին առաջ եւ կ’ուխտենք աննկուն կամքով եւ բոլոր միջոցներով շարունակել պայքարը, մեր ժողովուրդի եւ բոլոր իրաւազուրկ ժողովուրդներու արդար իրաւունքներու վերատիրացման համար:

Պէյրութ, 24 Ապրիլ 2021

Ազատախոհ լիբանանահայերու համախմբում 

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]