Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող ըմբիշները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում;
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչի մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ Բելառուսից Սոսլան Դաուրովի նկատմամբ: Հաջորդիվ հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Տալեհ Մամադովը:
77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը պարտություն կրեց հենց մեկնարկում` զիջելով Թուրքիայից Յունուս Բասարին՝ 0: 9:
Ավելի ուշ կգոտեմարտի 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը, ով ուժերը կչափի թուրք Էքրեմ Օզթուրքի հետ:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 7 մարզիկ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում