Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ավարտվեցին Հայաստանի շախմատի պատանեկան առաջնությունները

Ավարտվեցին Հայաստանի շախմատի պատանեկան առաջնությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին երկրի պատանիների և աղջիկների 2021 թվականի առաջնությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մրցաշարն անցկացվում էր 11 ենթախմբերով։ Առաջին անգամ անցկացվեց Հայաստանի մինչև 8 տարեկանների առաջնությունը։ Մինչև 10 և 12 տարեկան պատանիների և աղջիկների մրցաշարերում հանդես եկան 12-ական շախմատիստներ։ Մյուս ենթախմբերում, բացի 18 տարեկան աղջիկների մրցաշարից, մասնակցեցին 10-ական շախմատիստներ, իսկ 18 տարեկան աղջիկների մրցաշարում՝ 8 շախմատիստուհի։ Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցեցին 116  շախմատիստներ։

Մինչև 8 տարեկան տղաներ

1․ Միլիտոնյան Մովսես 7,5
2․ Դարմանջյան Հակոբ 5,5
3․ Ասլանյան Արման 5

Մինչև 10 տարեկան աղջիկներ

1․ Նահապետյան Անի 9
2․ Դիլոյան Անգելինա  7,5
3․ Թավաքալյան Անի 7,5

Մինչև 10 տարեկան տղաներ

1․ Քոչարյան Վաչե 8,5
2․ Դադասյան Տիգրան 8
3․ Հարությունյան Արման 7,5

Մինչև 12 տարեկան աղջիկներ

1․ Գևորգյան Օլգա 8
2․ Մկրրտչյան Անահիտ 8
3․ Ավետիսյան Անի 7,5

Մինչև 12 տարեկան տղաներ

1․ Ագասարով Բենիկ 11
2․ Նավոյան Գագիկ 8,5
3․ Ղազարյան Նարեկ 7,5

Մինչև 14 տարեկան աղջիկներ

1․ Միրզոյան Էլեն 7,5
2․ Մուրադյան Անահիտ 6,5
3․ Ստեփանյան Ալվարդ 6

Մինչև 14 տարեկան տղաներ

1․ Գասպարյան Էրիկ 7,5
2․ Փիլիպոսյան Ռոբերտ 7
3․ Փաշիկյան Ռուդոլֆ 6,5

Մինչև 16 տարեկան աղջիկներ
1․ Գասպարյան Միլենա 6,5
2․ Ասկարյան Անետա 6
3․ Հարությունյան Մելինե 5,5

Մինչև 16 տարեկան տղաներ

1․ Օհանյան Էմին 6,5
2․ Դավթյան Արսեն 6,5
3․ Մելքոնյան Արշակ 6

Մինչև 18 տարեկան աղջիկներ

1․ Խաչատրյան Վերոնիկա 6
2․ Մկրտչյան Մարիամ 6
3․ Եդիգարյան Ասյա 5,5

Մինչև 18 տարեկան տղաներ

1․ Սարգսյան Տիգրան 7
2․ Դավթյան Դավիթ 6
3․ Մանուկլյան Ալեքս 6

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]