Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում ցուցադրվում են խորհրդային տարիների բնօրինակ կինոազդագրեր  

Գյումրիում ցուցադրվում են խորհրդային տարիների բնօրինակ կինոազդագրեր

 

ԳՅՈՒՄՐԻ, 29  ԱՊՐԻԼԻ    ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Ռուսական տան և «Ստիլ» պատկերասրահի նախաձեռնությամբ ապրիլի 28 –ին մեկնարկեց խորհրդային տարիների բնօրինակ կինոազդագրերի ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նեկայացված է հիմնականում հիսունից-վաթսունական թվականներին ստեղծված 50 պաստառ: Ինչպես մեր  թղթակցի հետ զրույցում նշեց «Ստիլ» պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանը,  կինոազդագրեր հավաքելու նախաձեռնությունն առաջացել է Լոնդոնում թանգարաններից մեկում ռուսական պաստառների ցուցադրությանը ծանոթանալուց հետո, որն էլ հետագայում դարձավ նմանատիպ ցուցադրության կազմակերպման գաղափար: «Նույնիսկ կինոաֆիշաններն են խոսում այդ տարիների  դժվարությունների, հայրենասիրության ու հաղթանակի մասին ու որպես խորհրդանիշ այդ տարիներից, վերջին պաստառը, որ մենք ամրացրեցինք պատին, «Նյուրնբերգյան դատավարությունն էր», պատերազմի մասին ֆիլմի, իսկ ամենահին կինոազդագիրը, որքան հիշում եմ 1957 թվականի արտադրության է»,-պատմում է Արտուշ Մկրտչյանը՝  նշելով  հավաքածուն ավելի մեծ է, ունի ավելի քան 700 կինոպաստառ:

Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի համար պատերազմական տարիների կյանքը ներկայացնող ֆիլմերը շատ են՝«Մարտի են գնում միայն ծերունիները», «Բալլադ զինվորի մասին» և այլն, հյուպատոսը առանձացնել մեկը դժվարանում է, բայց վստահ  է՝ այդ տարիների ֆիլմերը հաջողված էին, քանի որ հենց դերասանների ծնողները, ավագ եղբայրները կամ էլ հենց իրենք Հայրենականի մասնակիցներ էին:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 10-ը ներառյալ։  

 Արմենուհի Մխոյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]