1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 
առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:

Նարեկ Մկրտչյանը օրերս վայր էր դրել ԱԺ պատգամավորի մանդատը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը թափուր է ապրիլի 23-ից, երբ պաշտոնը թողնելու մասին հայտարարեց Մեսրոպ Առաքելյանը, նույն օրը ստորագրվել է նախագահի հրամանագիրը նրան ազատելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]