Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանն ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստանի» ցուցակով

«Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանն ընտրություններին կմասնակցի «Վերածնվող 
Հայաստանի» ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության ցուցակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես կարծում եմ, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ունի սատարում Սյունիքում, բայց իր գործունեությունը միայն Սյունիքով չի սահմանափակելու: Ես այս կուսակցության մաս եմ կազմելու և այդ կերպ եմ շարունակելու իմ քաղաքական ուղին»,- ասաց Գրիգորյանը:

2021թ. հունվարի 18-ին Աննա Գրիգորյանը լրացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մանդատը վայր դրած Տիգրան Կարապետյանի թափուր մնացած տեղը և հետագայում հայտարարել, որ դուրս է գալիս խմբակցությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]